Ռուս-ճապոնական հարաբերություններին կրկին սրացում է սպառնում Կուրիլյան կղզիների պատճառով: Տոկիոն կոչ է արել Ռուսաստանին հրաժարվել Կուրիլյան կղզիներ բարձրաստիճան կառավարական պատվիրակություն ուղարկելուց: Այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը:
Այն, որ ռուսական մեծ պատվիրակություն է մեկնում այդ կղզիներ, ճապոնացիներն իմացել են Սախալինում իրենց աղբյուրներից: Նրանց տարածած տեղեկությունների համաձայն` մայիսի 15-ին Կուրիլյան կզղիներ կայցելի բարձրաստիճան պատվիրակություն` Ռուսաստանի փոխվարչապետ Սերգեյ Իվանովի գլխավորությամբ: Պատվիրակության մեջ են լինելու մի շարք նախարարներ: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը:
Հիշեցնենք, որ Երկրորդ աշխարհամարտից հետո այս կղզիները վիճելի են համարվում երկու երկրների միջև հարաբերություններում: Վերջին սրացումները տեղի ունեցան այս տարվա փետրվար-մարտ ամիսներին, երբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևն այցելեց այդ շրջաններ: