Հորդանան գետի արևմտյան ափի տարածքներում ապրում է ավելի քան կես միլիոն պաղեստինցի, որոնց բնակավայրերը շրջափակել է Իսրայելը` որպես ահաբեկչությունների շարքի պատասխան, հայտնել է երկրի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիմբերմանը, հայտնում է RIA Novosti-ն:
Պաղեստինցիների ձեռքով հինգշաբթի և ուրբաթ զոհվել է 2 և վիրավորվել 7 իսրայելցի: 3 ահաբեկչությունից 2-ը տեղի են ունեցոլ պաղեստինյան խոշոր քաղաք Հևրոնում, որը գտնվում է Արևմտյան ափի հարավային մասում:
Հինգշաբթի դանակով զինված պաղեստինցին թափանցել է Հևրոնի հարևանությամբ գտնվող հրեական Կիրյատ-Արբա բնակավայրը և սպանել է 13-ամյա հրեուհուն և ծանր վիրավորել է նրա հետ կռվի մեջ մտած հսկիչին: Ուրբաթ անհայտ անձինք, ենթադրաբար՝ պաղեստինցի զինյալներ, գնդակոծել են ավտոմեքենա: Զոհվել է ընտանիքի հայրը, իսկ մայրը և 2 երեխաները վիրավորվել են:
Բանակը կազմակերպել է հարձակվողների մեծամասշտաբ որոնում` լրացուցիչ ուժեր տանելով Արևմտյան ափ: «Ներկա պահին գլխավոր խնդիրը այդ ահաբեկչության հետ կապ ունեցողներին բռնելն է, ամբողջ ահաբեկչական բջջի, կատարողների և նրանց օգնողների հայտնաբերումը»,- գրել է Լիմբերմանը:











































