Լիսաբոնի «Սպորտինգ»-ի և Պորտուգալիայի Մ-20 հավաքականի հարձակվող Բրուման, ով Թուրքիայում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնության լավագույն ռմբարկուն է, գրավել է Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի ուշադրությունը:
18-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրվում են նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ու «Մանչեսթեր Սիթի»-ն: Ֆուտբոլիստին, ում անվանում են «նոր Ռոնալդու», «Չելսի»-ում անձամբ ցանկանում է տեսնել Ժոզե Մոուրինյոն:
Հավելենք, որ պորտուգալացի մասնագետն իր թիմում հարձակվողին ցանկանում էր տեսնել դեռ Մադրիդի «Ռեալ»-ը գլխավորելու ժամանակ, բայց «Արքայական ակումբ»-ը հրաժարվել էր հրավիրել Բրումային:
«Հաճելի է, երբ քո ծառայություններով հետաքրքրվում է «Չելսի»-ի կարգի ակումբ»,- հայտարարել է Բրուման:
Հարձակվողը աշխարհի Մ-20 առաջնությունում անցկացրած 3 խաղում խփել է 5 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում:










































