Սիրիական զորքերը կիրակի օրը ոչնչացրել են ԴԱԻՇ-ի ջոկատներից մեկի դաշտային հրամանատարին, որը եղել է Սաուդյան Արաբիայի հպատակ: Նրա զինված ջոկատը գործել է Հոմս քաղաքի շրջանում: Այդ մասին հայտնել է սիրիական հեռուստատեսությունը, հայտնում է TASS-ը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ ԴԱԻՇ-ի ավազակախմբերից մեկի ղեկավար, սաուդցի Համեդ Մայուֆ ալ-Անազին սիրիական բանակի կողմից ոչնչացվել է Հոմսում: Ահաբեկիչների շրջանում նա հայտնի է եղել որպես Աբու Դա:






































