Լոնդոնի «Արսենալ»-ի նախկին ավագ Միկել Արտետան խոսել է իր ապագայի մասին:
Իսպանացի ֆուտբոլիստը հայտարարել է, որ ավարտում է կարիերան «Արսենալ»-ի կազմում և տեղափոխվում է Մանչեսթեր, որտեղ կմիանա Խոսեպ Գվարդիոլայի մարզչական շտաբին:
«Շնորհակալ եմ «Արսենալ»-ի բոլոր երկրպագուներից այս 5 տարիների համար: Վստահ եմ՝ ճիշտ ընտրություն եմ կատարել և անհամբերությամբ սպասում եմ «Մանչեսթեր Սիթի»-ի մարզչական շտաբում աշխատանքիս մեկնարկին», – ասել է Արտետան:
Հիշեցնենք, որ 34-ամյա Արտետան «Արսենալ»- կազմում հանդես էր գալիս 2011 թվականից:











































