Լոնդոնի «Արսենալ»-ի նախկին հարձակվող Ռոբին վան Պերսին կարող է վերդառնալ Անգլիայի Պրեմիեր լիգա: 32-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրվում են «Վեսթ Հեմ»-ն ու «Քրիսթալ Փելաս»-ը:
Հիշեցնենք, որ հարձակվողը թուրքական «Ֆեներբահչե»-ի կազմը համալրել է նախորդ ամռանը: Հոլանդացին չի թաքցնում Պրեմիեր լիգա վերադառնալու ցանկությունը:
«Ֆեներբահչե»-ի նախագահ Ազիլ Յըլդըրըմն իր հերթին չի բացառել Վան Պերսիի՝ ակումբային գրանցումը փոխելու տարբերակը. «Վան Պերսի՞ն. եթե ինչ-որ մեկը հետաքրքրվում է նրա ծառայություններով, սպասում ենք գնորդներին»,- ասել է նա:








































