Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը հուլիսի վերջին կամ օգոստոսի սկզբին կարող է հանդիպեն, հայտնում է RIA Novosti-ն:
Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն:
«Պուտինը և Էրդողանը հուլիսի վերջին կամ օգոստոսի սկզբին կարող են հանդիպել»,- ասել է նա:
Ավելի վաղ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիայի նախագահը պատրաստ է հանդիպել Պուտինի հետ մինչև «մեծ քսանյակի» գագաթնաժողովը:











































