Հրեա գրող և հասարակական գործիչ Էլի Վիզելը, որը վերապրել է Հոլոքոստը, մահացել է շաբաթ օրը 87 տարեկան հասակում, հայտնել է Twitter-ում Հոլոքոստի պատմության հուշահամալիրը: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Yad Vashem»-ը սգում է Նոբելյան մրցանակի դափնեկիր և հայտնի գրող Էլի Վիզելի մահը, որը վերապրել է Հոլոքոստը»,- ասված է համալիրի հաղորդագրության մեջ:
Օսվենցիմ և Բուխենվալդ համակենտրոնացման ճամբարների նախկին բանտարկյալ Վիզելը եղել է Հոլոքոսթի մասին գիտելիքների տարածող, և լայն ճանաչում է ստացել «Գիշեր» վեպի հրապարակումից հետո: Գրողը ստացել է շատ պարգևներ, այդ թվում՝ ԱՄՆ Կոնգրեսի Ոսկե շքանշան և Խաղաղության Նոբելյան մրցանակ 1986 թվականին:









































