Ամերիկացի դերասան Ջոնի Դեպը Էմբեր Հերդից բաժանվելուց հետո փոխել է դաջվածքը, որի վրա գրված էր դերասանուհու մականունը: Այս մասին գրում է TMZ-ն:
Նշվում է, որ անցյալ տարի հարսանիքից հետո Դեպը աջ ձեռքի մատներին դաջել է SLIM՝ նախկին սիրեցյալի մականուններից մեկը: Այժմ նա փոխել է դրա 2 տառերը և դարձրել SCUM, որը անգլերենից թարգմանաբար, ըստ տարբերակներից մեկի, նշանակում է «աղբ»:












































