ԱՄՆ Տեխաս նահանգի Ուայթ Սեթլեմենթ քաղաքի իշխանությունները որոշում են ընդունել տեղի գրադարանից չվտարել վեց տարի շարունակ այնտեղ ապրող Բրաուզեր անունով կատվին՝ աշխարհի տարբեր երկրներից նահանգին ուղղված բողոք արտահայտող հաղորդագրությունների պատճառով: Այս մասին գրում է The Independent-ը:
Ավելի վաղ գրադարանը որոշել էր Բրաուզերին թողնել առանց բնակատեղիի՝ դա հիմնավորելով ալերգիա ունեցող հաճախորդների բողոքներով:
Սակայն Ռոն Ուայթի քաղաքապետը հայտնել է, որ ստացել է բողոքի 1800 էլեկտրոնային նամակ Գերմանիայից, Ֆրանսիայից, Մալայզիայից և Կանադայից: Այդ միջազգային նամակները քննարկելուց հետո խորհրդի անդամները միաձայն որոշել են կատվին թողնել գրադարանում:







































