«Թալիբան» արմատական շարժման նոր առաջնորդ Մուլավի Հայբաթուլլա Ախունզադան իր առաջին հրապարակային հայտարարություններից մեկում Աֆղանստանում արտասահմանյան պետությունների գործողությունները անվանել է «օկուպացիա» և նշել երկրի իշխանությունների հետ պայմանագրի կնքման հնարավորության մասին: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Ախունզադայի խոսքով՝ արտասահմանյան գործընկերների հետ միությունից Քաբուլի իշխանությունների հրաժարումը կարող է դառնալ իշխանությունների և «Թալիբանի» միջև պայմանագրի կնքման նախնական քայլերից մեկը:
Նա նաև նշել է, որ «Թալիբանի» ծրագիրն ուղղված է միասնական և անկախ պետության ստեղծմանը, որտեղ կգործեն իսլամի օրենքները:







































