Երկուշաբթի ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր ցավակցությունն է հայտնել 19 հրշեջների հարազատներին, որոնք մահացել են Արիզոնայի Յարնել քաղաքում անտառային հրդեհների մարման ժամանակ՝ հաղորդում է RIA Novosti-ն:
«Ես և Միշելը միանում ենք այդ խիզախ հրշեջների ընտանիքներին ուղղված ամերիկացիների աղոթքներին և բոլոր նրանց, որոնց կյանքը տակնուվրա է արել այս սարսափելի աղետը»,- ասվում է Օբամայի հայտարարության մեջ, որն այցով գտնվում է Աֆրիկայում և երկուշաբթի կայցելի Տանզանիա:
Նա զոհվածներին անվանել է հերոսներ: ԱՄՆ նախագահը հիշեցրել է, որ հարյուրավոր հրշեջներ վերջին օրերին պայքարում են Արիզոնայում և ԱՄՆ-ի հարավ-արևելքում «բացառապես վտանգավոր» անտառային հրդեհների դեմ:
«Դաշնային կառավարությունն արդեն օգնում է, և մենք նահանգի ու տեղի մակարդակով մշտական կապի մեջ կգտնվենք պաշտոնական անձանց հետ՝ անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար»,- ասել է Օբաման:
Հրշեջները, որոնք մտել են հակահրշեջային տեղի գերատեսչության էլիտար ստորաբաժանման մեջ, զոհվել են նախօրեին Յարնել քաղաքի մոտակայքում, որտեղ պայքարել են անտառային ուժեղ հրդեհների դեմ:









































