Լոնդոնում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի երթի և շարունակում են մոտենալ քաղաքի կենտրոնին՝ ընդդեմ Եվրամիությունից Բրիտանիայի դուրս գալու: Այս մասին հայտնում է BBC-ն: Երթի մասնակիցները հույս ունեն ազդել խորհրդարանի վրա, որպեսզի այն կանխի ԵՄ կազմից երկրի դուրս գալը:
«Մենք կարող ենք կանխել Brexit-ը… Մենք խորհրդարանին կարող են ապահովել այն ամենով, ինչ նրան անհրաժեշտ է, որպեսզի ընդունի խելամիտ որոշում և վերանայի Brexit-ը: Իշխանությունը, այնուամենայնիվ, պատկանում է ժողովրդին, և մենք կարող ենք փոխել իրավիճակը, եթե լինենք ոչ անտարբեր և կազմակերպված»,- ասված է Facebook-ում երթի երկու էջերից մեկում:











































