«Գանձասար-Կապան»-ն ու Երևանի «Արարատ»-ը ստուգողական հանդիպում են անցկացրել Աշտարակի «Քասախի մարզիկ» մարզադաշտում:
«Արարատ»-ի կազմում աչքի են ընկել Գևորգ Նռանյանը և Կիրիան Նվաուբեզեն, ում գոլերի շնորհիվ թիմը 2 գնդակի առավելություն է ունեցել: Սակայն կապանցիները 3:2 հաշվով կամային հաղթանակ են տարել Գեղամ Հարությունյանի հեթ-տրիկի շնորհիվ:
Հավելենք, որ հանդիպումը բաղկացած է եղել է 3 խաղակեսից՝ յուրաքանչյուրը 30 րոպե:









































