Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ավստրալական SBS հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարություն է տարածել իր դաշնակիցներ Իրանի ու Ռուսաստանի վերաբերյալ, որը թուրքական լրատվամիջոցը որակել է որպես շոկային։
Ասադը հայտարարել է, որ Իրանն ու Ռուսաստանը Սիրիայում պատերազմում են հանուն իրենց շահերի. «Ճիշտ չեն Արևմուտքում ու մամուլի մի մասում տարածում գտած այն պնդումները, թե Ռուսաստանն ու Իրանն աջակցում են Սիրիայի նախագահին։ Իրավիճակն այդպես չէ։ Բոլորը պետք է հասկանան, որ Սիրիայում պաշտպանելով կայունություն՝ այդ երկրներն առավելապես պաշտպանում են իրենց կայունությունն ու շահերը»։
Ասադը նաև հայտարարել է, որ Սիրիայում տիրող քաոսը կարող է դոմինոյի էֆեկտ ունենալ տարածաշրջանի համար։











































