Երեկ՝ հունիսի 30-ին Գյումրիում տեղի ունեցավ Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակելու արարողությունը:
Գյումրիի Վարդանանց հրապարակում իսկական տոն էր:
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին է հանձնվել «2013 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք»-ի հավաստագիրը:
Տոնակատարության ընթացքում ներկայացվել է գեղեցիկ լուսային շոու:
Նշենք, որ ելույթ են ունեցել բոլոր ճանաչված հին ու նոր գյումրեցիները: Գյումրվա բեմում հնչել են նաև աշխարհահռչակ օպերային երգիչ Զուրաբ Սոտկիլավայի կատարումները:







































