«Մանչեսթեր Յունայթեդ»-ը Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագիր կստորագրի առաջիկա օրվա ընթացքում` մինչև ընթացիկ շաբաթվա ավարտը: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը:
Նշվում է, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի տրանսֆերի ձեռքբերման գործընթացն ավարտին է մոտենում: «Կարմիր սատանաներ»-ը շուրջ 26 մլն ֆունտ կվճարեն դորտմունդյան ակումբին:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի 27-ամյա կիսապաշտպանի` «Բորուսիա»-ի հետ պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2017 թվականը, և Մխիթարյանը հրաժարվել է երկարաձգել այն:








































