Puma սպորտային ապրանքանիշը դարձել է New York City Ballet (NYCB) պարային խմբի պաշտոնական տեխնիկական գործընկերը: Ապրանքանիշը պարողներին կապահովի հանդերձանքով փորձերի համար, իսկ նրանք, իրենց հերթին, կմասնակցեն Puma-ի իմիջային և մարքեթինգային արշավների նկարահանումներին: Պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2016թ. հոկտեմբերին, lenta.ru-ին հայտնել է ապրանքանիշի ներկայացուցիչը:
«New York City Ballet-ը Puma ապրանքանիշին շատ շնորհակալ է աջակցության համար, և մենք ուրախ ենք նոր հնարավորությունների համար, որոնք այդ համագործակցությունը բացում է մեզ համար,- մեկնաբանել է NYCB-ի գործադիր տնօրեն Քեթրին Բրաունը:- Մեր խմբի պարողները ոչ միայն անհավանական տաղանդավոր արտիստներ են, նրանք նաև աշխարհի ամենաբարձր որակավորում ունեցող ատլետներից են՝ հայտնի իրենց արագությամբ և մանևրայնությամբ: Հենց այդ պատճառով NYCB-ի և ամենահայտնի սպորտային ապրանքանիշերից մեկի՝ Puma-ի համագործակցությունը իդեալական համադաշնեցման օրինակ է»:













































