Վերարկուն, որով երգիչ Փրինսը նկարահանվել է «Մանուշակագույն անձրև» երաժշտական ֆիլմում (Purple Rain, 1984), Կալիֆոռնիայում Profiles in History աճուրդի տան կազմակերպած աճուրդում վաճառվել է 96 հազար դոլարով: Այս մասին հայտնում է TASS-ը:
Կաշվե թևերով ֆլանելային գորշ բաճկոնով արտիստը հայտնվել է տեսարաններից մեկում, որում նա հերոսուհի Ապոլոնիա Կոտերոյի հետ ընթանում էր մոտոցիկլետով:
Բաճկոնը վաճառքի է հանել անանուն կին, ում քույրը որպես դիմահարդար աշխատել է «Մանուշակագույն անձրևի» նկարահանումներին: Նրա խոսքով՝ իր քույրը այն ստացել էր Փրինսից՝ ֆիլմի վրա համատեղ աշխատանքից հետո։
Լոտը գնահատվել է 6-8 հազար դոլար:








































