Մյունխենի «Բավարիա»-ի մարզչական շտաբը հետաքրքրվում է Լոնդոնի «Չելսի»-ի պաշտպան Դավիդ Լուիսի ծառայություններով: Այդ մասին տեղեկացնում է իսպանական մամուլը:
Մյունխենցիների գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խնդրել է թիմի մարզական տնօրեն Մատիաս Զամերին զբաղվել այդ հարցով: Իսպանացի մասնագետը կարծում է, որ «Բավարիա»-ին կենտրոնական պաշտպան է անհրաժեշտ և վստահ է, որ Դավիդ Լուիսը կարդարացնի բոլոր սպասելիքները:
Հարկ է նշել, որ Դավիդ Լուիսը, ով Բրազիլիայի հավաքականի կազմում հաղթանակ է տարել Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունում, հայտնվել է նաև «Բարսելոնա»-ի ուշադրության կենտրոնում:











































