ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը դրված չէ օրակարգում: Այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ-ն՝ գրում է Die Zeit-ը:
«Ներկա պահին մեր առջև դրված չէ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հեռանկարի վերաբերյալ հարց»,- ասել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը:
Գերատեսչությունում նշել են, որ Կիևը բազմաթիվ չլուծված խնդիրներ ունի, այդ թվում նաև՝ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում: «Այդ հարցում Ուկրաինան դեռևս այնքան էլ առաջընթաց չի գրանցել»,- ասել է ԱԳՆ ներկայացուցիչը:










































