Բարաք Օբամայի նախագահության տարիներին ԱՄՆ-ն չկանխամտածված սպանել է 116 խաղաղ բնակիչների այն երկրներում ավիահարվածների հետևանքով, որոնք պաշտոնապես ԱՄՆ-ի հետ չեն գտնվում պատերազմական իրավիճակում: Այդ տվյալներով փաստաթուղթը հրապարակված է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի կայքում, հայտնում է gazeta.ru-ն:
Հաշվետվությունում նշված է, որ 2009 թվականի հունվարի 20-ից մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ավիահարվածների հետևանքով զոհվել է 64-ից 116 խաղաղ բնակիչ, ինչպես նաև 2372-ից 2581 զինյալ: Փաստաթղթում նշված է, որ հաշվետվությունում չեն մտնում Աֆղանստանի, Իրաքի և Սիրիայի տվյալները: Նշված ժամանակաշրջանում հասցվել է 473 հարված:










































