Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն անձամբ է մասնակցել Սան Ֆրանցիսկոյում կայացած գեյ-շքերթին և գլխավորել 700 աշխատակիցներից կազմված պատվիրակությունը: Այս մասին հայտնում է Techcrunch տեխնոբլոգը:
Չնայած Facebook-ի ներկայացուցիչները նման միջոցառումներին բազմիցս մասնակցել են, սակայն Ցուկերբերգի համար մասնակցությունն առաջինն էր: Երթի համար պատրաստվել ու զարդարվել էր Facebook-ի շարժական հարթակ, պատրաստվել էին նաև հատուկ ֆիրմային մարզաշապիկներ:
ԼԳՏԲ հասարակության երթին մասնակցությունից բացի, սոցցանցն իր կենտրոնակայանը զարդարել էր սեռական փոքրամասնությունների ատրիբուտներով: Like նշանով խոշոր ցուցապաստառներից մեկի վրա պատկերվել էր ծիածանագույն մատանի:











































