SETI ինստիտուտը տեսանյութ է ներկայացրել, որտեղ Cygnus բեռնատար տիեզերանավը վերածվում է հրե գնդի և այրվում Խաղաղ օվկիանոսի վրա, հայտնում է Popular Science-ը:
Cygnus-ի կործանումը նկարահանել են ինքնաթիռից՝ տիեզերանավերի մթնոլորտի խիտ շերտ վերադառնալու դիտարկման ծրագրի շրջանակներում: Հավաքված տվյալները թույլ կտան կանխագուշակելու, թե ինչպես տեղի կունենա Միջազգային տիեզերակայանի ընկնելը և այրվելը: Սպասվում է, որ դա կլինի 2024 թվականին:










































