Հունիսի 30-ին, ժամը 18.40-ի սահմաններում, Աշտարակ-Ապարան ճանապարհի 4-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ 53» և «ՌԵՆՈ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՌԵՆՈ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի հիվանդանոց:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ կատարվում է քննություն:










































