2016 թվականի առաջին կիսամյակում Միջերկրական ծովով Եվրոպա հասնելու փորձի ժամանակ զոհվել է մոտ 3 հազար միգրանտ, ինչը Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) գնահատումներով դարձել է նոր ռեկորդ, հայտնում է RIA Novosti-ն:
Համաձայն կազմակերպության տվյալների՝ հունվարից մինչև հունիսը ներառյալ 2899 մարդ զոհվել է կամ անհետ կորել, փորձելով հասնել եվրապական ափ: Անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանում գրանցվել է միգրանտների զոհվելու 1838 դեպք, իսկ 2014 թվականի առաջին կիսամյակում՝ 743 դեպք:










































