Հինգ հազար տարեկան կավե տախտակի վրայի գրառումների վերծանումը ցույց է տվել, որ Ուրուկում (հին Մեսոպոտամիայի քաղաքներից մեկը) աշխատողներին վճարել են օրական գարեջրով: Այս մասին հայտնում է Science Alert-ը:
Տախտակը հնագույններից մեկն է այդ շրջանում: Դրա վրա երկու նշան կա՝ մարդու գլուխ, որն ուտում է ամանից (պարեն), և կոնաձև անոթ (գարեջուր): Տախտակի վրայի քերծվածքների թիվը ցույց է տվել խմիչքով անոթների թիվը, որոնք տրվել են որոշակի աշխատողի. փաստացի դա աշխատավարձի ամենահին ցուցակն է:
Գիտնականները նշում են, որ աշխատողներին գարեջրով վճարել են ոչ միայն Մեսոպոտամիայում: Հին Եգիպտոսում, օրինակ, որոշ բուրգ կառուցողներ ստացել են օրական 4-5 լ խմիչք: Հին ժամանակներում ալկոհոլն ընկալվել է որպես սննդանյութերի կարևոր աղբյուր:











































