Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանից Թուրքիա չարտերային ավիաչվերթները կվերսկսվեն հուլիսի 7-ին: Այս մասին հայտնել է Թուրքիայի քաղաքացիական ավիացիայի գլխավոր տնօրինությունը:
Վերջինիս Twitter-յան էջում նշված է, որ չարտերային չվերթները կվերսկսվեն հուլիսի 7-ին, կիրականացվի 17 չվերթ:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման էր ստորագրել Թուրքիայի հանդեպ սահմանված հատուկ միջոցառումների փոփոխման մասին:
Այդ փոփոխությունները ենթադրում էին նաև Ռուսաստանից Թուրքիա չարտերային չվերթների վրա դրված արգելքի վերացում:








































