Լեհաստանը ցանկանում է Ռուսաստանի հետ երկխոսել որպես իրավահավասար գործընկեր, այլ ոչ թե որպես ավելի թույլ երկիր՝ հայտարարել է նախագահ Անջեյ Դուդան։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
«Ցավոք սրտի, հարևանը (Ռուսաստան) ունի որոշ կայսերական հավակնություններ։ Մենք տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում Ուկրաինայում։ Մենք չենք կարող որևէ նման բան թույլ տալ։ Այս հանգամանքներում մենք պետք է ապահովենք և երկխոսություն անցկացնենք Ռուսաստանի հետ որպես գործընկեր, այլ ոչ թե որպես թույլ երկիր»,- ասել է Դուդան Onet պորտալին տված հարցազրույցում։
Լեհաստանի նախագահը նաև ընդգծել է, որ չի համարում Ռուսաստանը Լեհաստանի համար թշնամական երկիր։ «Ես դիտարկում եմ Ռուսաստանը որպես հարևան, որի հետ մենք կցանկանայինք ունենալ հնարավորինս լավ հարաբերություններ»,- նշել է նա։
Դուդան կարծում է, որ իրենց անհրաժեշտ է տարածքային պաշտպանություն։ Արևելյան Լեհաստանը տարածքային պաշտպանության կարիք ունի ռազմական առումով և տարերային աղետների դեպքում արձագանքելու հնարավորության համար։










































