Aravot.am-ը գրում է, որ Սյունիքի մարզպետի թեկնածուների բազմաթիվ անուններ են շրջանառվել մինչ օրս: Որոշ անուններ հրապարակվել են առանց տվյալ մարդկանց գիտության, որոշներն էլ՝ մի շարք թեկնածուների կամքով ու մարզպետի պաշտոնին ձգտելու մեծ ցանկությամբ:
Մինչև Սյունիքի նոր մարզպետի նշանակումը՝ սյունեցիների շրջանում շարունակվում են քննարկումները, թե Սյունիքն ինչպիսի մարզպետի է արժանի, շրջանառվող անուններից որոնք են գերադասելի և որոնք անթույլատրելի՝ հիմնվելով նրանց ներկայիս գործունեության ու անցած ուղու վրա:
Ներկայացնում ենք առավել շատ շրջանառվող մի քանի թեկնածուների կենսագրականներից մանրամասներ, որոնք առավել պարզ պատկերացում կտան բնակիչներին, թե ովքե՞ր այդ հավակնորդները, ինչպիսի՞ ուղի են ունեցել մինչ օրս և արդյոք արժանի՞ են այդ պաշտոնին:
Սյունիքի մարզպետի ներկայիս պաշտոնակատար Արա Դոլունցը ծնվել է 1957թ. Գորիս քաղաքում՝ ծառայողի ընտանիքում, բարձրագույն կրթությունը ստացել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի ինժեներաշինարարական ֆակուլտետում, աշխատել է Գորիսի թիվ 21 ՇՄՇ-ում՝ որպես շինվարպետ, աշխղեկ: 2 տարի՝ 1988-1990թթ., ՀԿԿ Գորիսի շրջանային կոմիտեում կազմակերպական բաժնի հրահանգիչ է եղել, «Գորիսշին» շինմոնտաժային միավորումում՝ գլխավոր ինժեներ։
1990թ.-ին ընտրվել է Գորիսի քաղաքային խորհրդի պատգամավոր, մեկ տարի հետո ընտրվել է Գորիսի շրջանային խորհրդի գործկոմի նախագահի տեղակալ, իսկ 1996թ. մայիսին` Գորիսի քաղաքային խորհրդի գործկոմի նախագահի առաջին տեղակալ։
Նաև եղել է Գորիսի քաղաքապետի տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար, իսկ 1999թ. սեպտեմբերից աշխատանքի է անցել ՀՀ Սյունիքի մարզպետարանում՝ որպես ՏԻՄ և ՀԳՄՏԾ գործունեության համակարգման վարչության պետ։ 2001թ. հուլիսին «Համայնքային կապեր» ծրագրով վերապատրաստվել է ԱՄՆ Բոստոն քաղաքում, 2003թ. հունիսի 11-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ, որտեղ աշխատում էր մինչև վերջերս։ Պարգևատրվել է «Հայաստանի Երկրապահ» հուշամեդալով, ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Վազգեն Սարգսյան», «Մարշալ Բաղրամյան», ԼՂՀ «Մայրական Երախտագիտություն» և այլ մեդալներով՝ այդ թվում` ՀՀ նախագահի 2010թ. սեպտեմբերի 16-ի հրամանագրով ՀՀ անկախության հռչակման 19-րդ տարեդարձի առթիվ տարածքային կառավարման համակարգում երկարամյա և արդյունավետ աշխատանքի համար «Անանիա Շիրակացու» մեդալով։ 1998 թվականից ՀՀԿ անդամ է, ամուսնացած է և ունի երկու զավակ:
Նյութն ամբողջությամբ կարդացեք՝ aravot.am-ում:











































