Թաիլանդի թագավոր Պումիպոն Ադուլյադետը կիրակի երեկոյան հավանություն է տվել կառավարության նոր կազմին, որից հանվել է պաշտպանության նախարարի պաշտոնը: Բանակի կառավարման գործառույթն այժմ դրվել է երկրի վարչապետ Յինգլակ Չինավատի վրա: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Նա դարձել է երկրի պատմության մեջ զինված ուժերի առաջին կին առաջնորդը: Ինչպես նշում են քաղաքագետները՝ այդ քայլը կարող է ամրապնդել երկրում նրա ազդեցությունը, որտեղ ներկայում հասարակության մեջ ուժեղ են հակակառավարական տրամադրությունները: Հենց բանակի անմիջական մասնակցությամբ 2010 թվականին հեղաշրջման արդյունքում իշխանությունից հեռացվեց նրա ավագ եղբայր Թաքսին Չինավատը:
Առևտրի նախարար է դարձել Նիվատհամրոնգ Բանսոնգպաիսան, որը նախկինում ղեկավարել է Չինավատների ընտանիքին պատկանած հեռուստաալիքը:
Փոխվարչապետ Չալերմ Յուբամրունգը տեղափոխվել է աշխատանքի նախարարություն:
Թաիլանդում բազմիցս է ընդդիմությունը պահանջում փոխել կառավարության կազմը՝ կարծելով, թե ներկայիս կազմը շարունակում է Թաքսինի քաղաքականությունը: Վերջինս մեղավոր է ճանաչվել պաշտոնական լիազորությունների չարաշահման մեջ և լքել երկիրը:







































