Խորվաթիան տեղի ժամանակով կեսգիշերին պաշտոնապես դարձավ Եվրամիության 28-րդ անդամը: Այդ արարողությանը ներկա է եղել ԵՄ ողջ ղեկավարությունը:
Հավաքվածներին է դիմել ԵԽ նախագահ Հերման Վան Ռոմպեյը, ինչպես նաև Եվրախորհրդարանի և Եվրահանձնաժողովի նախագահներ Մարտին Շուլցը և Ժոզե Մանուել Բարոզուն:
«Խորվաթիան այսօր դառնում է եվրոպական միասնական ընտանիքի 28-րդ անդամը: Մենք վստահ ենք, որ Եվրամիությունը խորվաթների համար ընդհանուր տուն կդառնա»,- ITAR-TASS-ը մեջբերում է Բարոզուի խոսքերը:
Ուղիղ կեսգիշերին Խորվաթիայի սահմանային անցակետերում բացվել են ԵՄ-ի խորհրդանիշներով ցուցատախտակներ, իսկ Սլովենիայի և Հունգարիայի հետ սահմանին հանվել են բոլոր մաքսային կետերը:








































