Մյունխենի «Բավարիա»-ի և Լեհաստանի ազգային հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է «Եվրո 2016»-ի ¼ եզրափակչում Պորտուգալիայի հավաքականից կրած պարտության մասին:
«Իհարկե, ցավալի պարտություն էր սա: Մենք պարտվեցինք մի թիմի, որը երբեք չի հաղթել հիմնական ժամանակում, սակայն արդեն կիսաեզրափակչում է:
Մենք լավ հանդիպում անցկացրեցինք, սակայն չկարողացանք հաջողությամբ հանդես գալ 11 մետրանոց հարվածաշարում:
Այս պարտությունը հեշտությամբ չի մոռացվի, սակայն մենք ամուր բնավորություն ունենք և ավելի լավ վիճակում կմոտենանք հաջորդ մրցաշարին», – ասելէ Լևանդովսկին:







































