Ամերիկյան հատուկ ծառայությունները լրտեսում են Նյու Յորքում ԵՄ առաքելությանը և Վաշինգտոնում ԵՄ դեսպանատանը: Այս մասն հաղորդում է The Guardian-ը:
Պարբերականը նշում է, սակայն, որ խոսքը նոր արտահոսքի մասին է: Նշվում է լրտեսության մանրամասները և ԱԱԳ-ի կոնկրետ թիրախների թիվը: Ինչպես պնդում է պարբերականը, փաստաթղթերից մեկում նշվում են աշխարհի 38 դեսպանատներ և առաքելություններ, որոնք ներկայացվում են որպես թիրախներ: Յուրաքանչյուր «օբյեկտի» նկատմամբ կիրառվել են «զարմանալի» լրտեսման մեթոդներ՝ սկսած գաղտնալսող սարքերից, վերջացրած հատուկ գործակալներին փոխանցումներով:
Լրտեսումների թիրախ են դարձել ոչ միայն ԱՄՆ-ի հակառակորդները Մերձավոր Արևելքի հարցում, այլև ԵՄ-ից նրա դաշնակիցները, որոնց թվում են՝ Ֆրանսիան, Իտալիան, Հունաստանը, ինչպես նաև Ճապոնիան, Մեքսիկան, Հարավային Կորեան, Հնդկաստանը և Թուրքիան: Փաստաթուղթը թվագրված է 2010թ.-ի սեպտեմբերով:










































