Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան շարունակելու է սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում Մոսկվայի հետ դիրքորոշման մերձեցման կուրսը:
«Անգամ երբ մենք (մինչև հարաբերությունների ճգնաժամը) ունեցել ենք սիրիական խնդրի լուծման տարբեր տեսակետներ, մենք չենք կասեցրել երկխոսությունը և ջանքեր ենք գործադրել մեր դիրքորոշումների մերձեցման ուղղությամբ:
Մենք նույն կերպ գործելու ենք նաև հետագայում: Սիրիայում ամուր խաղաղության համար Իրանն ու Ռուսաստանը պետք է կարևոր դեր խաղան և մասնակցեն այդ գործընթացին:
Մենք մշտապես ասել ենք այդ մասին, մեր դիրքորոշումն այդ հարցում 7 ամսում չի փոխվել: Ռուսաստանի հետ մեր բոլոր տարաձայնությունները կլուծենք երկխոսության միջոցով, և այն կսկսվի վաղվանից»:
Չավուշօղլուն հայտարարել է, որ իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ վաղը հանդիպելու է Սոչիում, և որ այդ հանդիպումն անցնելու է անկեղծ միջավայրում:












































