Հունիսի 30-ին, ժամը 20.56-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արգավանդ գյուղի «Մեծ անիվ» ՍՊԸ-ի մոտակայքում այրվում է փայտի արտադրամաս:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը և երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.44-ին, մարվել` 21.55-ին:






































