Թուրքիայի հարավ-արևելքում բախումներ են տեղի ունեցել քրդերի և անվտանգության ուժերի միջև, հաղորդում է Reuters-ը:
Գործակալության տվյալներով` քրդերի ելույթներ տեղի կունենան ամբողջ երկրով մեկ: Քրդերը փողոց են դուրս եկել այն բանից հետո, երբ անվտանգության ուժերն ուրբաթ օրը ծեծել էին 18-ամյա մի երիտասարդի:
«Խաղաղություն և ժողովրդավարություն» քրդական կուսակցության առաջնորդները մարդկանց կոչ են արել երթ անցկացնել Ստամբուլում, Անկարայում և այլ քաղաքներում:
Ցուցարարները բողոքում են քուրդ գրոհայիների հետ բանակցությունների դադարեցման դեմ և պահանջում են դադարեցնել ոստիկանության կամայականությունները:








































