Wednesday, 01 07 2026
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ

Ինչո՞ւ ՀՕՊ համաձայնագրին կողմ հանդես եկող Թևան Պողոսյանը որոշեց դեմ քվեարկել

ՀՀ Ազգային ժողովն այսօր վավերացրեց Հայաստանի և Ռուսաստանի միջև Հակաօդային պաշտպանության միավորված համակարգ ձևավորելու մասին համաձայնագիրը, որին կողմ են քվեարկել 102 պատգամավոր, դեմ՝ 8-ը: Դեմ քվեարկող պատգամավորներից է նաև Թևան Պողոսյանը:

Թևան Պողոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պարզաբանելով իր դիրքորոշումը՝ նկատեց. «Փաստաթղթի տեքստում եղած հնարավորությունները իրականում շատ լավն են, բայց ամեն անգամ խոսվում է ընդլայնվող հնարավորությունների մասին, սակայն չի ձևավորվում այդ հնարավորություններից օգտվելու վստահությունը: Բացի այդ, եզրափակիչ ելույթը շատ հակիրճ էր, և կարծես ցանկություն չկար փարատելու մտահոգություն հարուցող հարցերը, և ինձ մտահոգող հարցերը անպատասխան մնացին»:

Նրա խոսքով՝ իրեն մտահոգում է հատկապես այն հարցը, թե որ դեպքերն են պատերազմ ընկալվելու Ռուսաստանի կողմից և որ դեպքերը՝ Հայաստանի. «Ես համարում եմ, որ Ռուսաստանն իր վարքագծով ապացուցել է, որ մեր և Ռուսաստանի պատկերացրած պատերազմները տարբեր են լինելու: Ռուսաստանի կողմից պատերազմ կդիտարկվի միայն և միայն այն դեպքում, եթե որևէ վտանգ լինի հյուսիսային սահմանից վերև: Իսկ մեր սահմանի վրա ինչ էլ լինի՝ Ռուսաստանի կողմից չի ընկալվելու խնդիր: Ուստի ամեն ինչ մնում է բանավոր խոսքի շրջանակներում»:

Թևան Պողոսյանին մտահոգել է նաև այն հարցը, թե որն է լինելու այն հրամանատարական շղթան, որը ձևավորելու է մի յուրահատուկ համակախվածության խնդիր. «Մեր հրամանատարներն արդյոք դուխ ունենալո՞ւ են, թե՞ ոչ, կամ արդյոք մեր ռազմաքաղաքական հրամանատարությունը չի՞ հապաղելու»:

Ուստի Թևան Պողոսյանը կարծում է, որ «թղթի վրա ունենք դրական երևույթ, բայց չպետք է մոռանալ, որ Ռուսաստանի հետ ունենք երկկողմ այլ պայմանագրեր, որոնց շատ կետեր կյանքի չեն կոչվում: Այսինքն՝ հնարավորություն ունենք, բայց դրանից օգտվելու հարցը բաց է մնում»:

Անդրադառնալով այս համակարգից բխող մարտահրավերներին՝ Թևան Պողոսյանն ասաց. «Եթե ունենանք հարձակողական խնդիր՝ ուրեմն թիրախ ենք, բայց եթե ունենում ենք պաշտպանողական խնդիր, ինչպիսի՞ թիրախ պետք է լինենք՝ չէ՞ որ պաշտպանվում ենք: Ուստի մտավախություններս ավելի ատոմային հնարավորություններ ունեցող երկրներն են, որոնք Ռուսաստանի համար կարող են որևէ թիրախավորման խնդիր դառնալ: Օրինակ՝ Պակիստանի»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում