Սքարլեթ Յոհանսոնը ճանաչվել է բոլոր ժամանակների «ամենաեկամտաբեր» դերասանուհին, գրում է People-ը՝ հղում անելով Box Office Mojo-ի տվյալներին: Փորձագետները հաշվել են, որ Յոհանսոնի մասնակցությամբ ֆիլմերն ամերիկյան կինովարձույթում վաստակել են 3,3 մլրդ դոլար: Դա դերասանուհուն հնարավորություն է տվել զբաղեցնել 10-րդ տեղը Հոլիվուդի դերասանների և դերասանուհիների ընդհանուր ցուցակում և առաջին տեղը՝ դերասանուհիների ցուցակում:
Ընդհանուր ցուցակում Յոհանսոնից առաջ են Հարիսոն Ֆորդը, Սեմյուել Լ. Ջեքսոնը, Մորգան Ֆրիմանը, Թոմ Հենքսը, Ռոբերտ Դաունի-կրտսերը, Էդդի Մերֆին և Թոմ Կրուզը, Մայքլ Քեյնը և Ջոնի Դեպը:
Դերասանուհիների ցուցակի երկրորդ տեղում Քեմերոն Դիասն է: Նրան հաջորդում են Հելենա Բոնեմ Քարթերը, Քեյթ Բլանշետը, Ջուլիա Ռոբերթսը, Էլիզաբեթ Բենքսը, Էմմա Ուոթսոնը և Էնն Հեթեուեյը:







































