Աֆղանստանի իշխանությունները հաստատել են հարձակման հետևանքով 27 նորակոչիկների զոհվելը, հարձակում, որը Քաբուլի արվարձանում կատարվել է մահապարտ ահաբեկչի կողմից: Ինչպես հայտնել է Reuters գործակալությունը, շուրջ 40 մարդ վնասվածքներ են ստացել։
Ավելի վաղ BBC հեռուստաալիքը հայտնել էր, որ ահաբեկչական գրոհի հետևանքով Քաբուլում զոհվել են շուրջ 40 իրավապահներ:
Վարկածներից մեկի համաձայն՝ մահապարտ ահաբեկիչն ինքնապայթեցում է իրականացրել Քաբուլ-Ղանդահար մայրուղում, երբ նրա կողքով անցնում էր նորակոչիկների փոխադրող ավտոբուսը: Նաև տեղեկություններ են ստացվում, որ գործի է դրվել երկու ինքնաշեն պայթուցիկ սարք, որոնք տեղադրված են եղել ոստիկանության ավտոշարասյան ճանապարհին:
Աֆղաստանում գործող ահաբեկչական խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։









































