ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Լարսից Հայաստան ինքնաթիռով տեղափոխվելու ցանկություն է հայտնել 147 քաղաքացի: Առաջին ինքնաթիռը վայրէջք կատարեց, որով Լարսից հայրենիք տեղափոխվեց 46 քաղաքացի:
Ն. Գրիգորյանի հավաստմամբ՝ ՀՀ ԱԻՆ բժշկական և հոգեբանական ծառայությունները շարունակում են հերթապահել օդանավակայանում և համապատասխան օգնություն են ցուցաբերում հատուկ չվերթով ժամանող մեր հայրենակիցներին:
«Երբ որ ինքնաթիռը Մոսկվայից Վլադիկավկազ էր թռչում, վայրէջքի ժամանակ եղանակային անբարենպաստ իրավիճակ էր՝ կայծակ, ամպրոպ, ինքնաթիռը մի քանի շրջան պտույտ կատարելուց հետո ստիպված վայրէջք կատարեց Մինվոդիում» ,- նշեց Ն. Գրիգորյանը:
Նա տեղեկացրեց, որ ժամը 02:45-ից մի քիչ ավելի շուտ «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեց ՌԴ ԱԻՆ ինքնաթիռի 1-ին չվերթը, որը Հայաստան տեղափոխեց Լարսի անցակետի փակման հետևանքով Հայաստան մուտք գործելու հնարավորությունից զրկված քաղաքացիներին:
Մանրամասները՝ տեսանյութում:











































