Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հունիսի կեսին կայացած աճուրդը շատ կազմակերպված է անցել: Նախագահի մառանից վաճառված 1200 շիշ գինին հավաքել է գրեթե 1 մլն դոլար:
Առաջին աճուրդը, որտեղ ներկայացվել էր գինու տեսականու ընդամենը 10 %-ը, տեղի էր ունեցել Ելիսեյան պալատում և հավաքել էր 931964 դոլար:
Անցած հանգստյան օրերին ամբողջ աշխարհից գնորդներ են մասնակցել են աճուրդին, որն այս անգամ կայացել է Փարիզի Դուրո սրահում: Աճուրդում ամենաթանկարժեք գինիները եղել են 1990-ի Chateau Pétrus-ը (վաճառվել է 9897 դոլարով) և 1982-ի Chateau Latour-ը (վաճառվել է 6003 դոլարով): Նախագահը հայտարարել է, որ հավաքված գումարի մի մասով նոր գինի կգնվի, իսկ մնացած մասը կուղղվի պետական բյուջե:








































