ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի և նրա երկրորդ կնոջ՝ դերասանուհի Մարլա Մեյփլզի ադամանդե ամուսնական մատանին Նյու Յորքում աճուրդում իրացվել է 300 հազար դոլարով։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Harry Winston բրենդի մատանին՝ 7.45 կարատանոց ադամանդով, ձեռք է բերվել անհայտ գնորդի կողմից, ով մասնակցել է աճուրդին հեռախոսով։
Թրամփն ու Մեյփլզն ամուսնացել են 1993 թվականին։ 1999 թվականին՝ ամուսնալուծությունից հետո, դերասանուհին 110 հազար դոլարով աճուրդում վաճառել էր մատանին ամուսնական զույգի։












































