Իտալիայի հավաքականի կիսապաշտպաններ Դանիելե դե Ռոսսին ու Անտոնիո Կանդրևան կարող են բաց թողնել «Եվրո-2016»-ի քառորդ եզրափակչում կայանալիք Գերմանիայի ընտրանու հետ մրցավեճը։ Այս մասին տեղեկացնում է Sky Sport-ը։
Կիսապաշտպանները վնասվածքներ ունեն և այսօր մարզվել են անհատական ծրագրով՝ ընդհանուր խմբից զատ։
Կանդրևան, ամենայն հավանականությամբ, խաղը բաց կթողնի ազդրի մկանային վնասվածքի պատճառով։ Ինչ վերաբերում է Դե Ռոսսիին, ապա նա վնասվածք է ստացել 1/8 եզրափակչում կայացած Իսպանիայի հավաքականի հետ խաղում։ Նա բուժզննում է անցնելու, որից հետո միայն հայտնի է դառնալու՝ կմասնակցի քառորդ եզրափակչին, թե ոչ։








































