ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Սթարք քաղաքում շաբաթ օրը տեղադրել են աթեիզմին նվիրված հուշարձան: Այս մասին հաղորդում է Miami Herald թերթը:
«Ամերիկայի աթեիստներ» կազմակերպությունը դատարանում հասել է նրան, որ ապամոնտաժել են սալիկը, որի վրա փորագրված են Աստվածաշնչյան 10 պատվիրանները: Սակայն այնուհետև երբ իրենց ևս թույլ են տվել դրանից ոչ շատ հեռու կանգնեցնել իրենց սեփական հուշարձանը, հետ են վերցրել հայցը: Այժմ 2 հուշարձաններն էլ գտնվում են Բրեդֆորդի շրջանի դատարանի մերձակա հրապարակում:
Կազմակերպության ղեկավար Դևիդ Սիլվերմանի խոսքով՝ առաջինը, որ աչքի է զարնում, այն է, թե որքան կիրառելի է այն գործնականում: Հուշարձանն ունի նստարանի ձև: Այս սալիկի վրա փորագրված են Թոմաս Ջեֆերսոնի, Բենջամին Ֆրանկլինի, Ջոն Ադամսի և «Ամերիկայի աթեիստների» հիմնադիր Մեդլին Մյուրեյ Օ’Հաիրի խոսքերը, ինչպես նաև Աստվածաշնչյան պատիժները, որոնք նախատեսված են 10 պատվիրանները խախտելու դեպքում:
Բացման արարողությանը ներկա էր մոտ 200 մարդ, որոնցից շատերը բաց չեն թողել հուշարձանի մոտ լուսանկարվելու հնարավորությունը:
Դրա դեմ, սակայն, իրենց բողոքի ձայնն են բարձրացրել կրոնական ակտիվիստները:












































