Կոռուպցիայի դեմ պայքարն արդյունավետ իրականացնելու համար ՀՀ կառավարությունը միջազգային կազմակերպությունների չորս անկախ փորձագետի է ներգրավվել, այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին տեղեկացրեց փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը:
«Նրանք պետք է վերհանեն կրթության, հարկային մարմինների, ոստիկանության և առողջապահության ոլորտի ախտանիշը, դրա հիման վրա գնահատում և առաջարկեն լուծումներ», – ասաց փոխվարչապետը:
«Դուք նույն ԵՄ դեսպանին հարցնեք, թե ինչպիսին է նրա տրամաբանությունը և տպավորությունը կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի նիստից, կարող եք ստանալ այլ պատկեր»,- նշեց Վաչե Գաբրիելյանը: Նա նաև հավելեց, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացում կա առաջընթաց:
Մանրամասները՝ տեսանյութում: