ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին պատրաստ է հերթական հանդիպումն անցկացնել Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասի հետ՝ կապված Մերձավոր Արևելքում խաղաղ գործընթացի առաջընթացի հետ: Այդ մասին հաղորդել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:
Եթե հանդիպումը այսօր կայանա, ապա այն կդառնա երեք օրում՝ երրորդը: Կոնկրետ օրը, սակայն, չի հաղորդվում: Անցած ուրբաթ և շաբաթ Հորդանանում Քերին երկու անգամ զրուցել է Աբբասի հետ:
Ըստ ժամանակացույցի՝ այսօր առավոտյան ծրագրված է պետքարտուղարի հանդիպումը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ: Դա նույնպես նրանց երրորդ զրույցը կլինի վերջին օրերի ընթացքում:










































