Washington Post-ում հրապարակվել են ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության կողմից իրականացված էլեկտրոնային լրտեսման ծրագրի նոր մանրամասներ: Թերթը տեղադրել է 4 սլայդներ, որոնք ստացել են PRISM անվանումը:
Ինչպես նշվում է, տվյալ ծրագիրը թույլ է տալիս տեղեկատվություն հավաքել ինը ընկերություններից, որոնք տրամադրում են համացանցային ծառայություններ: Դրանք այնպիսի հսկաներ են, ինչպիսիք են՝ Microsoft-ը, Google-ը, Yahoo-ն, Facebook-ը, Youtube-ը, Skype-ը, AOL-ը, Apple-ը, PalTalk-ը: Սլայդներից մեկը հաղորդում է, որ 2013թ.-ի ապրիլի 5-ին PRISM-ի վերահսկողության տակ է եղել համացանցի 117.675 օգտատեր: Ինչպես մանրամասնում է թերթը, դրա հետ մեկտեղ հայտնի չէ, թե քանի մարդու մասին է «պատահաբար» տեղեկություններ հավաքվել:
Մեկ այլ սլայդ նկարագրում է, թե ինչպես է տեղի ունենում տեղեկությունների հավաքումը: ԱԱԳ-ի վերլուծաբանը հայց է ուղարկում ծրագրի հերթական թիրախի վերաբերյալ: Մեխանիկորեն նա ստանում է տեղեկությունները, ուսումնասիրում ընտրված թեկնածուին և որոշում լրտեսության պարամետրերը յուրաքանչյուր դեպքի համար:
«Այն բանից հետո, երբ անհրաժեշտ տեղեկատվությունը հավաքված է, այն մշակում և վերլուծում են տարբեր մասնագիտացած համակարգեր»,- նշում է թերթը: Դա վերաբերում է ձայնային հաղորդագրություններին, SMS-ներին, տեսանյութերին և թվայնացված այլ տեղեկությունների:








































