Հոլիվուդյան դերասանուհի Սանդրա Բալոքը Bild-ին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես է փոխվել իր կյանքը այն բանից հետո, երբ 2010-ին երեխա որդեգրելով՝ մայր է դարձել: 48-ամյա դերասանուհին որդուն անվանում է «փոքրիկ բռնապետ»՝ միևնույն ժամանակ ամենայն լրջությամբ նշելով, որ Լուիսը իր կյանքի գլխավոր մարդն է:
«Որդիս 1000%-ով փոխեց իմ կյանքի նպատակները»,- նշել է Սանդրան:
Ներկայում Սանդրան միայնակ է դաստիարակում տղային: Նա որդեգրել է երեխային Ջեսի Ջեյմսի հետ ամուսնության ընթացքում: Նրանց միությունը ավարտվել է սկանդալային ամուսնալուծությամբ, երբ հայտնի է դարձել, որ ամուսինը դավաճանում է Սանդրային:














































