Ամերիկացի դեմոկրատ-սենատոր Ուենդի Դևիսը կարողացել է խափանել Տեխասում աբորտների վերաբերյալ օրենքի ընդունումը և դա արել է՝ ցուցաբերելով կնոջը ոչ հատուկ վարքագիծ: Քաղաքական գործիչը ելույթով հանդես է եկել ավելի քան 10 ժամ, որպեսզի Հանրապետական կուսակցությունը քվեարկության ժամանակ չունենա:
Ըստ օրենքի՝ Ուենդին ոչ միայն չէր կարող հանգստանալ, հենվել ամբիոնին կամ նստել, այլև դադար տալ՝ սնվելու կամ այլ ֆիզիոլոգիական կարիքները հոգալու համար: Նա նույնիսկ չէր կարող լռել կամ թեմայից շեղվել:
Ուենդին Դեմոկրատական կուսակցության հետ հանդես է եկել ընդդեմ նոր օրինագծի, որը վերաբերվում է հղիության արհեստական ընդհատմանը: Համաձայն այդ օրինագծի՝ հղիության ընդհատումները պետք է արգելվեն, եթե այն արդեն 20 շաբաթից անցել է: Դրա հետ մեկտեղ հարկավոր է կոշտացնել նման վիրահատություններ իրականացնող հիվանդանոցների նկատմամբ պահանջները: Եթե օրինագիծը ընդունվի, ապա Տեխասում կփակեն 42 նմանատիպ հաստատություններից 37-ը, քանի որ դրանք չեն համապատասխանում նոր չափանիշներին:
Ուենդիի ելույթի ժամանակ նրան աջակցել են ոչ միայն կուսակցական գործընկերները, այլև օրինագծի 400 հակառակորդներ:
Արդյունքում օրինագիծը ընդունվել է ձայների մեծամասնությամբ, սակայն պարզվել է, որ քվեարկությունն ավարտվել է կեսգիշերից հետո, և անօրինական է ճանաչվել: Այժմ օրինագիծը ներկայացվելու է կրկնակի քննարկման:










































